ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Առողջությունը թանկ գնահատենք մինչեւ այն կորցնելը
Զգուշացեք վտանգավոր խոլեստերինից Խորհուրդ է տալիս մասնագետը՝ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ–թոքային կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Օրդյանը։ «Զգուշացեք վտանգավոր խոլեստերինից ։
Սրտի իշեմիկհիվանդությունների, ինսուլտների հիմնական պատճառն աթերոսկլերոզն է։ Իսկ աթերոսկլերոտիկ վահանակներ առաջացնում են լիպոպրոտեինները, որոնք ճարպերի, սպիտակուցների եւ խոլեստերինի միացություն են։
Մարդու օրգանիզմում ճարպանյութափոխանակության խանգարումը սկսվում է շատ ավելի վաղ՝ 20–25 տարեկանից, եւ ընթանում է չափազանց դանդաղ ու աննկատ։ Խոլեստերինի մի մասն օրգանիզմ է անցնում սննդի հետ։
Ժամանակակից բժշկագիտությունն առանձնացրել է սննդատեսակների մի ցանկ, որում նշված ուտելիքներից սիրտանոթային հիվանդություններ ունեցողները պետք է խուսափեն։ Դրանք առաջին հերթին կենդանական ճարպերն են եւ ածխաջրերը։ Խոլեստերինի մի մասն էլ սինթեզվում է լյարդում՝ անկախ սննդից։ Եթե մարդու սրտի, գլխուղեղի կամ վերջույթների արյան անոթները վնասված են, ապա այդ վնասվածքի վրա շատ հեշտությամբ կպչում են ճարպերը եւ աթերոսկլերոտիկ վահանակ գոյացնում։ Հենց դրանք էլ խցանում են արյան անոթը եւ՝ կախված տեղակայումից, հանգեցնում սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի կամ վերջույթային անոթների աթերոսկլերոտիկ հիվանդության առաջացման։
Ցավոք, հաճախ այնպես է լինում, որ մարդն ունենում է արյան անոթների զգալի՝ մինչեւ 60–70 տոկոսի չափով նեղացում, բայց այդ մասին չի իմանում։ Այն առօրյա կյանքում չի խանգարում։ Պատճառն այն է, որ, ինչպես ասում են՝ «բարձր խոլեստերինը չի ցավում» եւ այն որեւէ կերպ հնարավոր չէ զգալ։ Սակայն բավական է, որ անոթի նեղացում ունեցող մարդը ֆիզիկական որեւէ ծանրաբեռնվածություն ունենա՝ արագ բարձրանա աստիճաններով կամ, ասենք, ուժեղ էմոցիոնալ (բացասական կամ դրական) սթրես ապրի, որոշակի ախտանշաններ ի հայտ կգան։ Նման դեպքերում, օրինակ՝ կրծոսկրի ետեւում սեղմող ցավերը, շնչարգելությունը ստենոկարդիայի նշաններ կարող են լինել։
Իսկ ինչպե՞ս հայտնաբերել արյան անոթի խցանումը։ Նման դեպքերում անհրաժեշտ է կատարել հետազոտություն ֆիզիկական ծանրաբեռնվածության փորձով։ Սովորաբար սրտաբանները կիրառում են «տրեդմիլ-թեստը»։ Դա ֆիզիկական ծանրաբեռնվածության փորձ է «վազքուղու» վրա։ Եթե հանգիստ վիճակում հիվանդի մոտ արյան մատակարարումը անոթներով բավարարում է սրտամկանի պահանջներին, ապա ծանրաբեռնվածության ժամանակ, երբ արյան եւ թթվածնի պահանջն ավելանում է, նեղացած անոթը բավարար քանակությամբ արյուն չի կարողանում մատուցել սրտամկանին։ Այդ դեպքում առաջացող ցավերը հիվանդի սուբյեկտիվ գանգատներն են, իսկ հետազոտության արդյունքներով մասնագետն օբյեկտիվորեն բացահայտում է՝ կա՞ն անոթի խցանման նշաններ, թե՞ ոչ։
Սիրտանոթային հիվանդություններից խուսափելու նպատակով զարգացած երկրներում խորհուրդ է տրվում, որ յուրաքանչյուր տղամարդ 30-35, իսկ կանայք՝ 40 տարեկանից հետո ամեն տարի անցնեն էլեկտրասրտագրություն, կատարեն արյան հետազոտություն՝ որոշելու համար արյան մակարդելիությունը, շաքարի, խոլեստերինի եւ նրա տարատեսակների քանակն արյան մեջ։ Այս հետազոտությունները բավարար են հասկանալու համար՝ վտանգ կա՞, թե՞ ոչ։ Որեւէ շեղում հայտնաբերելու դեպքում, բնականաբար, առավել լայն հետազոտություններ են կատարվում։
Մեր հայրենակիցներին ուզում եմ խորհուրդ տալ. եթե կանխարգելիչ նպատակով հնարավորություն չունեք հետազոտվել, ապա գոնե առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմեք մասնագետին»,–հորդորում է սրտաբան Մարինա Օրդյանը։ Իսկապես, եկեք առողջությունը թանկ գնահատենք մինչեւ այն կորցնելը։
31.03.2010 Կարդացեք նաև
03.02.2021
09.12.2020
29.04.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ